Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԺԱՄԿՈՉՅԱՆ

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Ծնվել է 1946թ. դեկտեմբերի 4-ին, Բեյրութում: 1964-66թթ սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում՝ Ջ.Սանտոմազոյի, Ա.Ֆեռռոյի, Ռ.Վիոյի և Արվեստների ինստիտուտում՝ Ղ.Ղազիկյանի մոտ: 1966-68թթ ուսանել է Միլանի Գեղեցիկ Արվեստների Բրերա ակադեմիայում՝ Ջ.Ֆ.Ուզելլինիի և Դելլաքվայի մոտ, որտեղ արժանանացել է հաստոցային նկարչության 1-ին մրցանակին և ստացել պրոֆեսորի աստիճան (Գեղեցիկ Արվեստների Վարպետի կոչմանը համարժեք): 1968թ. հաստատվել է ԱՄՆ-ում: Ուսումնասիրել է հայկական մանրանկարչությունը, Արշիլ Գորկու գեղանկարչությունը: Ստեղծել է ուսուցողական երկու ֆիլմ հաստոցային նկարչության արվեստի մասին: Տնօրինել է նաև հեղինակավոր պատկերասրահներ՝ 1969-70թթ Մայամիում, Ֆլորիդայում և 1972-75թթ` Վաշինգտոնում: Առաջին անգամ Հայաստան է այցելել 1979թ.: Հայրենիքից ստացած հույզերն ու տպավորությունները միանգամից արվեստի հարթություն է տեղափոխել ու մի քանի նկարաշարերով հանդես եկել`«Միությունը զորություն է», «Արարատ և նախահայրեր»: Հայկական այբուբենի, Արարատ լեռան, հայկական եկեղեցիների և ազգային այլ խորհրդանիշերով ստեղծել է հայ ժողովրդի կենսափիլիսոփայությունն արտահայտող կոմպոզիցիաներ: Հայոց ցեղասպանությունը (1915թ.) դատապարտող «Ոդիսական 1980-1984» պատկերաշարը ցուցադրվել է Վաշինգտոնում (1985թ.), Կոնգրեսի Քանոն Հաուզ Ռոթոնդայում: Մասնակցել է Ամերիկահայ նկարիչների ընկերության ցուցահանդեսին (1979թ., Երևան): 1989-92թթ Հայաստանի, այդ թվում երկրաշարժից ավերված վայրերի ուսումնական հաստատություններին է նվիրել մեծ արժողությամբ նկարչական պարագաներ, կազմակերպել ցուցահանդեսներ (Երևան, Մոսկվա, Կիև, Ջերմուկ, Եղեգնաձոր, Էջմիածին, Գյումրի), վաճառված նկարների հասույթը հատկացրել աղետի գոտու ֆոնդին: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Գյումրու Ձիթողցոնց թանգարանում, Մոսկվայի Պուշկինի, Կիևի Լենինի և Շևչենկոյի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների նշանավոր թանգարաններում: Ավելի քան 50 անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Բեյրութում, Լոնդոնում, Փարիզում, Մարսելում, Լիոնում, Միլանում, Նյու Յորքում, Դետրոյթում, Բոստոնում, Ստամբուլում, Վենետիկում, Կորսիկայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար