
Շահան Ջրպետյան
Լեզվաբան

Ստեփան Աղաջանյան
Գեղանկարիչ

Փառանձեմ
Դերասանուհի

Ալեքսանդր Աբարյան
Բեմադրիչ, դերասան

Ռուբեն Ստեփանյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Միքայել Խաչատրյան
Շեփորահար

Աիդա Բոյաջյան
Գեղանկարչուհի

Մանուել Ադամյան
Բանաստեղծ

Էռնա Յուզբաշյան
Երգչուհի

Արա Հայթայան
Գեղանկարիչ, արվեստաբան

Անժելա Սարգսյան
Դերասանուհի

Գայանե Հովհաննիսյան
Պարուհի
ԱՐԱՐԱՏ ԽԱՆԶԱԴՅԱՆ

20 մայիս, 1946 - 25 ապրիլ, 2016
Ծնվել է ՀՀ Գորիս քաղաքում: Եղել է արձակագիր Սերո Խանզադյանի որդին: Նույն թվականին տեղափոխվել է Երևան: 1962թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան (ներկայումս` Ն.Աղբալյանի անվան թիվ 19) միջնակարգ դպրոցը, 1967թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը: 1971թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության ամբիոնում: 1976թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1978թ-ից` նկարիչների միության վարչության անդամ և միության գեղանկարչական սեկցիայի նախագահը: Մասնակցել է մի շարք միջազգային և հանրապետական ցուցահանդեսների, ինչպես նաև 1970-ականներից Հայաստանում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին: Մահացել է Երևանում: