ԼՈՒՍԻՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1986թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Երևանի Դ.Զալյանի անվան ձայնի պահպանման երաժշտական դպրոցում: 2004-08թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում: 2008թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Ք.Լյուդվիգի «Մամա Միա» (Մեգի), Մ.Կամոլետտիի «Ախ Աննա, Աննա… կամ կրքոտ կիրակի» (Բրիջիդ), «Սյուզաննան, Սյուզետտան, Ժակլինը + երեք տղամարդ» (Սյուզաննա), Ն.Սայմոնի «Խենթ ու խելառ տղաներ» (Կոննի) և այլն: Նկարահանվել է «Քարեր» (2010թ., ռուս-հայկական) ֆիլմում, «Ճակատագրի գերիները», «Հանուն սիրո», «Երանի», «Վենդետտա» հեռուստասերիալներում, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» (2016թ.) ֆիլմաշարում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար