
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԳԱԳԻԿ ՌՈՍՏՈՄՅԱՆ

Ծնվել է 1955թ. մարտի 28-ին Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի Հ.Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը: 1969-73թթ, դպրոցում սովորելուն զուգընթաց, աշխատել է Երևանի տարայի ֆաբրիկայում՝ որպես բանվոր: 1973թ-ից աշխատել է Կամոյի (այժմ՝ Գավառ) Լ.Քալանթարի անվան միջշրջանային պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան: 1974թ-ից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ որպես դերասան: 1975-77թթ ծառայել է խորհրդային բանակում: 1992-95թթ և 1998-99թթ, համատեղության կարգով, եղել է նաև նույն թատրոնի փոխտնօրենը, 1999թ.՝ տնօրենը, իսկ 2001թ-ից՝ կրկին զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը: 1977թ-ից մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի կրկնօրինակման աշխատանքներին՝ կրկնօրինակելով ավելի քան 500 ֆիլմում գլխավոր և էպիզոդիկ դերեր: Նկարահանվել է «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Կապիտան Առաքել» (1988թ.) ֆիլմերում: 1989-94թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայում: 1998թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է բեմական խոսք (2010թ-ից՝ դոցենտ): Նույն թվականից միաժամանակ աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում՝ որպես հաղորդավար, իսկ 2000թ-ից վարում է «Կուլիսներ» հեղինակային հաղորդաշարը: 2001թ-ից «Հայրենիք» հեռուստաընկերությունում վարել է «Մեր հայրենիքի պատմությունը» հաղորդաշարը, 2005թ-ից «Ար» հեռուստաընկերությունում՝ «Պատմություն հայոց», 2008թ-ից՝ «Հայկական հետք», իսկ 2009թ-ից վարում է «Մեր մեծերը» հաղորդաշարերը: 2005թ-ից Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում դասավանդում է բեմական խոսք: 2005թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2007թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ Երևան քաղաքի մշակոյթի պատվավոր գործչի կոչման: