ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1977թ. հունիսի 3-ին, Մոսկվայում: 1994թ. ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի, այնուհետև` Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դաշնամուրային բաժիններում, որն էլ ավարտել է 1998թ.: 1998-99թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մեներգիչ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների: Թողարկել է 2 ձայնասկավառակ, նկարահանել է 8 տեսահոլովակ: Բնակվում է ԱՄՆ ում: