Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Անդրանիկ Բերբերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

 

 

 

 

ԳԱՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1970թ. նոյեմբերի 14-ին, ՀՀ Քաջարան քաղաքում: 1972թ. տեղափոխվել է ՀՀ Կապան քաղաք: 1987թ. ավարտել է Կապանի թիվ 27 (այժմ` թիվ 5) միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Էջմիածնի ակումբագրադարանիային տեխնիկումի ռեժիսորական բաժին, ապա զորակոչվել Խորհրդային բանակ, ծառայության նշանակվել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղակայված զորամասում: 1989թ. զորացրվել է և շարունակել ուսումը տեխնիկումում: 1990թ. վերադարձել է Կապան և մասնակցել Կապանի համար մղվող ինքնապաշտպանական մարտերին: Իր մասնակցությունն է բերել Արցախի հարավ-արևելյան շրջանների ազատագրական մարտերին: 1994թ. ավարտել է ուսումը և աշխատանքի անցել Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են՝ Ս.Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» (Բենո), «Փակուղուց այն կողմ» (Հովհաննես պապ), Ա.Պապայանի «Գնա մեռի արի սիրեմ» (Ռոբերտ), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Չոփուռ Կարապետ), «Մորգանի խնամին» (Կարասով), Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» (Ադամ) և այլն: Արժանացել է լեյտենանտի զինվորական աստիճանի (1993թ.), «Զորավար Անդրանիկ», «Հայրենիքի պաշտպան», «Մայրական երախտագիտություն», Ազատամարտի վետերանների միության մեդալների, 97-րդ բրիգադի հոբելյանական կրծքանշանի և բազմաթիվ պատվոգրերի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար