ՆԱՏԱԼՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1956թ. մայիսի 19-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի շրջանի Եղվարդ գյուղում: 1972թ. տեղափոխվել է ՀՀ Կապան քաղաք: 1973թ. ավարտել է Կապանի թիվ 27 (այժմ՝ թիվ 5) միջնակարգ դպրոցը: 1973թ. ընդունվել է աշխատանքի Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն՝ որպես սկսնակ դերասանուհի: 1975թ. մասնագիտական կրթություն ստանալու նպատակով մեկնել է Էջմիածին և մինչ 1978թ. սովորել տեղի Ակումբագրադարնային տեխնիկումի ռեժիսորական բաժնում՝ դիպլոմային աշխատանք բեմադրելով Բալզակի «Էժենի գրանդե» ներկայացումը: Մինչև 1980թ. որպես դերասանուհի աշխատել է  Կապանի դրամատիկական թատրոնում, 1980-83թթ՝ Գավառի Լ.Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: 1983թ. վերադարձել է Կապան և նույն թվականից, որպես բեմի առաջատար վարպետ (ստացել է՝ 1991թ.), աշխատում է Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում: Դասավանդել է մի շարք մշակույթային նեղ մասնագիտական և այլ կրթական, մշակութային օջախներում և հեռուստատեսությունում: Խաղացած դերերից են՝ Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» (Կլարիչե), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), «Մորգանի խնամին» (Նատաշա), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Լեդի Մակբեթ), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել), Հ.Պարոնյանի «Ամուսնություն» (Անուշ), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մեռնում» (Մարթա-Իզաբելլա), Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (Լիդա), Ռ.Կաշաուսկասի «Երազանքների տունը» (Շմելիտե), Ժ.Հարությունյանի «Բախտավոր մարդիկ» (Աշխեն) և այլն: Արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, «Լոռի 2008» փառատոնի «Լավագույն կին դերակատար» մրցանակի, ՀՀ մշակույթի, պաշտպանության նախարարությունների, Սյունիքի մարզպետի, ՀԹԳՄ և բազմաթիվ այլ պատվոգրերի ու այլ մրցանակների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար