
Գուսան Ջամալի
Աշուղ

Հովհաննես Դավթյան
Թարգմանիչ, լրագրող

Աշխեն Թումանյան
Թարգմանիչ

Հարո Ստեփանյան
Կոմպոզիտոր

Թաթուլ Դիլաքյան
Դերասան

Հրանտ Գրիգորյան
Կոմպոզիտոր

Մարտին Ավետիսյան
Բեմադրիչ

Գրիգոր Աղասյան
Գեղանկարիչ

Վերա Հակոբյան
Հաղորդավար, ասմունքող

Շիրվան Մկրտչյան
Գեղանկարիչ

Դերենիկ Վարդումյան
Թմբկահար, դերասան

Հայկ Մարգարյան
Դերասան
ԱԻԴԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Ծնվել է 1962թ. դեկտեմբերի 2-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ գյուղում: 1980թ. ավարտել է Կապանի թիվ 27 (այժմ՝ թիվ 5) միջնակարգ դպրոցը: 1981-84թթ սովորել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժնում: 1984թ-ից աշխատում է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի: Նրա մարմնավորած լավագույն դերերից են՝ Ա.Շիրվանզադեի «Մորգանի Խնամին» (Լիդիա), Վ.Սարոյանի «Կոտորածն մանկանց» (Ռոզ), Ա.Բլոկի «Արքան հրապարակում» (Ծաղկավաճառ կին), Ս.Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» (Մայրանուշ մայրիկ), Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» (Աղուն), Լ.Մութաֆյանի «Սրճարան Հիշողություն» (Մադլեն), Կ.Եղիազարյանի «Նժդեհ» (Դասլիքի մայր) և այլն: Նկարահանվել է «Մոսկվիչ իմ սեր» ֆիլմում: Պարգևատրվել է ՀՀ ՊՆ, ՀՀ Սյունիքի մարզպետի և մի շարք այլ պատվոգրերով: 2009թ. դարձել է Լոռի փառատոնի առաջին մրցանակակիր: