ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Քանոնահար

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 5-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Հ.Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոց-վարժարանը: 2002թ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի, 2003թ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի բաժինը: 2004-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ավարտելով նաև մագիստրատուրան՝ Հասմիկ Լեյլոյանի դասարանը: 2012թ. ավարտել է ԵՊԿ-ի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը, քանոն մասնագիտությամբ` Ալվարդ Միրզոյանի դասարանը: 1995-2001թթ նվագել է մանկական  ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում, 2001-03թթ՝ «Արմեն Ակոբ», այնուհետև՝ «Փարվանա» ժողովրդական գործիքների նվագախմբում: 2007-08թթ եղել է «Սարգա» պարի խմբի մենակատար-քանոնահարը: 2012թ-ից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժշտության համույթում՝ որպես մենակատար-քանոնահար: Համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ բոլոր մարզերում, խմբով թողարկել ձայնասկավառակներ և տեսահոլովակներ: Ուսանողական կվինտետով հանդես է եկել համերգներով ՀՀ մարզերում: Ունեցել է հինգ մենահամերգ հայ և օտարազգի ուսանողների հետ: 2011թ. բարեգործական համերգով հանդես է եկել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում: Համագործակցել է անվանի երաժիշտների հետ: Ավանդական նվագացանկի կողքին ներկայացրել է մի շարք դասական բարդ երկերի մշակումներ և ունկնդրի ուշադրությանն է ներկայացրել քանոնի լայն հնարավորությունները: 2009թ. ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական երրորդ մրցույթում, որը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 140-ամյակին, արժանացել է դիպլոմի և առաջին մրցանակի: 2010թ. երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին, արժանացել է երկրորդ կարգի դափնեկրի կոչման և արծաթե մեդալի, իսկ 2011թ. նույն մրցույթ-փառատոնում, որը նվիրված էր ՀՀ անկախության 20-րդ տարելիցին, արժանացել է 1-ին կարգի դափնեկրի կոչման, ոսկե մեդալի և հատուկ մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար