
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԷԴՈՒԱՐԴ ԵԴԻԳԱՐՅԱՆ

26 մարտ, 1943 - 18 փետրվար, 2019
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1956-58թթ սովորել է տեղի արվեստի դպրոցում, 1953-63թթ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970-88թթ եղել է Երևանի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների: Եղել է նաև Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչը, որտեղ ձևավորել է շուրջ 40 ներկայացումներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում (1994թ., 1995թ., 1998թ., 2002թ., 2012թ.), Նիդերլանդներում (1996-2011թթ), Նորվեգիայում (1999-2001թթ), Իտալիայում (1998թ.), Բելգիայում (2002թ.), Քաթարում (2009թ.): 1991թ. տեղափոխվել է Չեխիա, որտեղ շարունակել է ստեղծագործել: 1996թ. Պրահայում հիմնել է իր արվեստանոցը: 2003թ-ից եղել է Չեխիայի արվեստի միության վաստակավոր անդամ: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Պրահայում: