Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՉԱՐԼԶ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գեղանկարիչ

29 դեկտեմբեր, 1923 - 11 փետրվար, 2016

Ծնվել է ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում: Մայրը մահացել է, երբ նա երկու տարեկան է եղել, և հայրը, ենթարկվելով ավտովթարի, ի վիճալի չի եղել խնամելու երեք երեխաներին: Մինչև տաս տարեկան ապրել է որբանոցում, այնուհետև հոր և զարմիկների հետ տեղափոխվել է Լոս Անջելես: 1942-45թթ ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օդային զինուժում՝ որպես կադրային սերժանտ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45թթ) ժամանակ եղել է օդային: 1947-48թթ սովորել է Սանտա Բարբարայի Կալիֆորնիայի համալսարանի արվեստի բաժնում, այնուհետև պատմության բակալավրի աստիճանը ստացել է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանում: 1961թ. ստացել է մագիստրոսի աստիճան: Նրա երևակայական կտավներում խտացված են հունական և չինական սիմվոլները: Նրա ստեղծագործություններում բացահայտվում է անձի ներաշխարհը՝ արտահայտելով գեղանկարի և քանդակի փոխհարաբերությունը: Մեքսիկայում հետաքրքրվել է Խոսե Կլեմենտ Օրոնզկոյի և Դավիդ Ալֆարո Սիկերոսի որմնանկարներով: Ցուցահանդեսների մասնակցել է 40 տարեկանում: Առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Արևմտյան Հոլիվուդի «Ceeje» պատկերասրահում։ Նրա հետահայաց առաջին կայացած աշխատանքը՝ «Չինացի պարոն Հայդը» (1975թ.), մեծ դեղին, գեղեցիկ գլուխ է՝ նման լուսաշող արևի՝ պարուրված աբստրակտ շողերով և ներկի ամպանման բծերով: Նկարչի ստեղծագործությունների թեմաներն են՝ պատերազմ, երաժշտություն, մարդու մարմին, մասնատում, հերոսություն, սեր, մահ, և այս ամենը պարուրված են մտերմությամբ և խորությամբ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սանտա Բարբարայում, Սակրամենտոյում, Լոս Անջելեսում: 1959-92թթ դասավանդել է ԱՄՆ մի շարք համալսարաններում: Ստեղծագործություններից գտնվում են Վաշինգտոնի Արվեստի Քորքորան պատկերասրահում, Սանտա Մոնիկայի «Eli Broad» հիմնադրամում, Լոս Անջելեսի թանգարանում, Բեստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների թանգարանում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում, Փալմ Սփրինգ արվեստի թանգարանում, Սան Դիեգոյի ժամանակակից արվետսի թանգարանում: 1977թ. արժանացել է Արվեստի հիմնադրամի ազգային մրցանակի, 1979թ.՝ Ջոն-Սիմոն Գուգենհեմի հիշատակի կրթաթոշակի, 1987թ.՝ Արվեստի ազգային հիմնադրամի, 2000թ.՝ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակներին: Մահացել է ԱՄՆ Սանտա Մոնիկա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար