ԿԱՄՈ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Դերասան

14 մայիս, 1956 - 13 ապրիլ, 2019

Ծնվել է Հայաստանի Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1974-76թթ ծառայել է խորհրդային բանակում և արժանացել բանակի գերազանցիկ մեդալի, ընտրվել Բեռլինի համաբանակային կոնֆերանսի պատվիրակ: 1978թ. ընդունվել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն՝ որպես դերասան: 1979-84թթ թատրոնում աշխատանքի հետ զուգահեռ սովորել և ավարտել է Մոսկվայի Արվեստի համալսարանի դերասանական  ֆակուլտետը: Հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Հմայակ Վառլամյան), Մուրացանի «Ռուզան» (Ներսե իշխան), Շեյլիի «Չենչի» (Սավելլա), Վ.Շեքսպիրի «Փոթորիկ» (Ալոզո), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Սուր), Ժ.Անանյանի «Տաքսի-տաքսի» (Փիլոյան) և այլն: Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» ներկայացումով հանդես է եկել Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում՝ արժանանալով ՀԼԿԵՄ մրցանակի: Նկարահանվել է «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Կորուսյալ դրախտ» (1991թ.), «Երևան ջան» (2002թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) և այլն: 1991թ-ից եղել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը: Արցախյան ազատամրտի տարիներին գործուն ներգործություն է ունեցել հաղթանակի ձեռք բերման հարցում: 2006թ. լույս է տեսել արձակագիր Էդուարդ Զոհրաբյանի «Ինչպես մի լեռ Խուստուփ...», դերասանի մասին գիրքը: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արիստի կոչման, 2006թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2011թ.՝ «Ակսել Բակունց»,  2012թ.՝ «Վազգեն Սարգսյան», «Մայրական երախտագիտություն», «Լոռիս Մելիքով», 2014թ.՝ «Գարեգին Նժդեհ», 2015թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե և  ԵԿՄ 20-ամյակի մեդալների: Մահացել է ՀՀ Կապան քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար