ՅՈՒՐԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1942թ. հոկտեմբերի 12-ին, Թբիլիսիում: 1963թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: Քանդակագործի կոմպոզիցիաներն առանձնանում են հայ քանդակագործության ավանդույթների հարազատությամբ: Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մասնակցել է բազմաթիվ հուշարձանների ստեղծմանը և կատարել էքստերիերների և ինտերիերների ձևավորումներ: Ստեղծագործություններից են՝ Ալեքսանդր Գրիբոեդովին և ուսուցչին նվիրված հուշարձանները (1967թ.), «Որբը» (1969թ., գիպս), «Երաժշտություն» (1970թ., գիպս), «Արշալույս» (1970թ., գիպս), «Հաղթանակի առավոտը» (1970թ., փայտ), «Սպասում» (1973թ., փայտ), «Ատոմային դար» (1974թ., ալյումին, շամոտ), Գերմանիայի Վեյմար քաղաքում «Գյոթեի» դիմաքանդակը տուն-թանգարանի համար (1974թ.), «Երևանյան մետրոշինարարները» (1975թ., գիպս), «Գարնանային երթ» (1975թ., փայտ), «Երկրի երիտասարդությունը» (1976թ.), «Անմահություն» (1977թ., փայտ), «Իսրայել Օրի» (1978թ., մարմար), «Վարծնունդ» (1978թ., քար), «Փահլևան» (1978թ., բրոնզ), «Նամակ Պետրոս Մեծին» (1982թ., մարմար) և այլն: Հեղինակել է Ժողտնտեսության նվաճումների տաղավարների ձևավորումը (1975թ.), Երևանի պետական կոնսերվատորիայի նախասրահի և էքստերիերի ձևավորումը (1979թ.), Երևանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի շենքի ճակատային մասի արձանախումբը՝ Մայրության թեմատիկայով (1981թ., բրոնզ), Ստեղծագործություններ կատարված Աշխաբադում (1985թ.), Երևանի գյուղակադեմիայի նախասրահում գիտնականների դիմանկարները (1990թ.), Վիտեբսկ քաղաքի թանգարանում «Ազատագրող զինվորը» (1964թ.), Կրիմսկում, Անապայում հուշարձաններ և ձևավորման աշխատանքներ (1972թ.), Մոսկվայի աստղադիտարանի համար էքստերիերի ձևավորումը, Արեգակնային գալակտիկային նվիրված 9 աստվածների սիմվոլիկ հուշարձանները (1987թ., մարմար), Ուջանում հայ ազգային ազատագրական պայքարի մասնակից հայդուկների արձանախումբը (1989թ., կոփածո պղինձ), Արցախյան ազատագրական պայքարից հետո բազմաթիվ հուշարձաններ Արցախում, Երևանում, Ուջանում, Ջավախքում, Հայրենական մեծ պատերազմում (1941-45թթ) զոհված ազատամարտիկների հուշարձաններ Էջմիածնի և Արտաշատի շրջանի Մրգաստան, Դոխս, Արագած, Հայկաշեն, Ամբերդ, Քաղցրաշեն գյուղերում, Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ եկեղեցու բակի խաչքարը (1993թ., տուֆ), Ֆրանսիայում խաչքար Դոլերոն կղզում (1993թ., տուֆ), Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձանը Գյումրիում (2000թ.), Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված հուշարձան Էջմիածինում (2001թ.) և այլն: Գործերից պահվում են ՀՀ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում: 1969թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել է մրցանակների: Արժանացել է նաև Ուջանի և Ջավախքի պատվավոր քաղաքացու կոչման, 2015թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար