Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀՐԱՆՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1941թ. հոկտեմբերի 9-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1961թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1966թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1972թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1982-86թթ և 1996թ-ից դասավանդում է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: 1965թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: Ստեղծագործել է հիմնականում հաստոցային և մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության բնագավառում: 1996-2002թթ մասնակցել է քանդակի սիմպոզիումների, Արցախում և Երևանում, 2001թ.՝ քանդակի միջազգային սիմպոզիումի, Չինաստանում: Գործերից են՝ «Աշուն», «Գիմնազիստուհին», «Խաղաղություն», «Դաշնակահարուհին», «Կենաց ծառ» (1996թ., տուֆ, Ստեփանակերտ), «Երազ» (2001թ., գրանիտ, Չանչուն, Չինաստան), «Քուն» (2002թ., բրոնզ, Երևան), Վահան Տերյանի (1980թ., բրոնզ, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդ), Աղասի Խանջյանի (1985թ., բրոնզ, Երևանի համանուն դպրոցի առջև) դիմաքանդակները և այլն: 2001թ. և 2011թ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՌԴ նկարիչների միության ֆոնդում և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար