ԷԴՈՒԱՐԴ ԱԲԱՋՅԱՆ

Գեղանկարիչ

21 փետրվար, 1941 - 30 մարտ, 2016

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1956թ. ավարտել է Լենինականի Մերկուրովի անվան գեղանկարչական դպրոցը, 1963թ.՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1969թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, խորհրդանշանակն պատկերներ և այլն: Գործերից են՝ «Սերունդ» (1981թ., կոմպոզիցիա), «Ժոկեյներ» (1981թ., կոմպոզիցիա, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ), «Շուշիի աղվեսը» (1997թ., Նաիրա Սահակյանի դիմանկարը), «Զարթոնք», (Ջերմուկի պատկերասրահ, ՀԱՊ-ի մասնաճյուղ), «Արարատյան դաշտի առավոտը» (2002թ.), «Լճակ» (2003թ., բնանկարներ), «Ժամանակի մեքենա» (2003թ., խորհրդանշական պատկեր) և այլն: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996թ., 2003թ., 2012թ.): 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար