Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1980թ. հունիսի 26-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, 2002թ.՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն բաժինը: 1999թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհի: 2000-01թթ երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2004-08թթ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում՝ որպես մեներգչուհի: Մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իրանում, Լիբանանում, Հայաստանում: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իտալիա, Ղազախստան, Իրան, Իսպանիա և այլուր: 1998թ. մասնակցել է Բուլղարիայի «Զոլոտոյ Դիսկ», 2000թ.՝ «Դիսքավրի», Ղազախստանի «Ասիայի ձայն», Ուկրաինայի «Սլավյանսկի Բազար», 2001թ.՝ Չեխիայի «Յունիվերսթալենտ», Զրենյանիկի երգի միջազգային մրցույթ-փառատոներին և արժանացել առաջին մրցանակների, հատուկ դիպլոմի: 2002թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 2005թ. մասնակցել է Իտալիայի «Աշխարհի երգը», 2006թ.՝ Նովոռոսիյսկի «Մորսկոյ Ուզել» երգի միջազգային մրցույթ-փառատոներին և արժանացել առաջին և գլխավոր մրցանակներին: Թողարկել է «Կարոտ» (2003թ.), «Դեպի վեր» (2007թ.), «Տարան, տարան» (2009թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար