Վահրամ Թաթուլ

Բանաստեղծ

Էդուարդ Կզարթմյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վիվան

Արձակագիր, թարգմանիչ

Հարություն Մկրտչյան

Գրող, գրականագետ

Արշիլ Գորկի

Գեղանկարիչ

Գուրգեն Սևակ

Լեզվաբան

Լևոն Իսահակյան

Կինոռեժիսոր

Երանուհի Ասլամազյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Ալլեգրով

Դերասան, բեմադրիչ

Միհրան Սոսոյան

Գրաֆիկ, ձևավորող

Լյուդվիգ Բազիլ

Կոմպոզիտոր, ջութակահար

Նուպար Ակիշյան

Արձակագիր

Սամսոն Քառյան

Պատմաբան

Ռոման Բալայան

Կինոռեժիսոր

Հովհաննես Փիլիկյան

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

Էդվարդ Վարդանյան

Գեղանկարիչ

Ժաննա Գալստյան

Դերասանուհի, պետական գործիչ

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

Արձագանք

Խումբ

Թամարա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

Գոշ Հակոբյան

Երգիչ, դերասան

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ

Ճարտարապետ

25 հունիս, 1940 - 28 օգոստոս, 2017

Ծնվել է Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1964թ-ից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որտեղ 1985-97թթ և 2001թ-ից եղել է ճարտարապետության արվեստանոցի ղեկավարը, 1997-2001թթ՝ տնօրենը: 1972թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 2002թ. հիմնել է «Արխիտոն» ընկերությունը: Ռուզան Ալավերդյանի համահեղինակությամբ կառուցվել է Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը (1978թ., ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1981թ.), «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտը, Առաջին ատյանի դատարանի շենքը Երևանում, Ստեփանակերտի թատրոնի շենքի նախագիծը, «Հայերկրաբանություն» թանգարանը (1986թ.), 1988թ. երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմել է Մարմաշենի շրջանի մանրամասն հատակագծման (1989-90թթ) և կառուցապատման (1990-91թթ), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասի (1990-2001թթ), Երևանի թիվ 13 միջնակարգ դպրոցը (1992թ., Միջազգային ճարտարապետական ակադեմիայի մրցանակ), քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծեր (Ջերմուկ, Արզնի, Սևան, Եղվարդ, Ծաղկաձոր, Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան, Բերդ և այլն), բազմաֆունկցիոնալ կառույց Երևանի Հյուսիսային պողոտայում, «Անի» և «Մուշ-2» թաղամասերի նախագծերը, Սպիտակ քաղաքի «Վարպետաց թաղամաս»-ի նախագիծը (2010-12թթ), «Երազ» բնակելի թաղամասի գլխավոր հատակագիծը և 18-հարկանի բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի առաջին համալիրը (2008-12թթ): Ճարտարապետի նախագծերով են կառուցվել նաև բնակելի շենքեր Երևանի Մամիկոնյանց 38 հասցեում (13-հարկանի), Կիևյան 14ա հասցեում (16-հարկանի), Դավթաշեն 33/1 հասցեում (16-հարկանի) , Մանանդյան 41/3 հասցեում (վերակառուցում), «Միկա» մարզադաշտի արևելյան տրիբունայի ծածկը, Գյումրիի «Անի» և «Մուշ-2» թաղամասերում, Ախուրյան քաղաքում (4-հարկանի): Նրա նախագծերով են կանգնեցվել Նալբանդյան գյուղում՝ Հայրենական պատերազմում (1941-45թթ) զոհված մարտիկների (1972թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), Ստեփանակերտում՝ Ալեք Մանուկյանի (1999թ., քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան), Երևանում՝ Վիլյամ Սարոյանի կիսանդրին (իր անվան դպրոցի առջև, 2000թ., քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան), Անդրեյ Սախարովի հուշարձանը Երևանում (2001թ., քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան) , Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը Երևանում (2011թ., քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան), Ավագ Պետրոսյանի հուշարձանը Երևանում (2014թ., քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան): Հեղինակել է Երևանի Արաբկիր և Շենգավիթ համայնքների գոտեվորման նախագծերը, Տաթևի վանական համալիրին հարող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքային կազմակերպման նախագիծը (2013թ.): 1995թ. դարձել է «Տարվա լավագույն կառույց» միջազգային ճարտարապետական ստուգատեսի դափնեկիր: 2005թ. արժանացել է Գերմանիայի տրանսպորտի և շինարարության նախարարության մրցանակին՝ Ջերմուկ և Արզնի քաղաքների գլխավոր հատակագծերի մշակման համար: 2013թ. մասնակցել է «Համազգային» պետական թատրոնի շենքի նախագծի բաց մրցույթին և արժանացել առաջին մրցանակին: 2010թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 2015թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալին: Մահացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար