Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1940թ. մարտի 6-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1967թ-ից աշխատում է Երևաննախագիծ ինստիտուտում, որտեղ 1985թ-ից ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն է: 1992-2002թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահը, 1994-95թթ՝ ճարտարապետական միությունների միջազգային ընկերակցության փոխնախագահը, 1995-97թթ՝ նախագահը, 1997-98թթ՝ պատվավոր նախագահը: 1990թ-ից դասավանդում է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում: Նախագծել է բնակելի տներ (1973-74թթ), ԵՊՀ Ֆիզիկայի ԳՀԻ լաբորատորիաների համալիրը (1976թ., համահեղինակ), Վարոս Շահմուրադյանի մահարձանը (1978թ.), Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը (1981թ., համահեղինակ), կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահարձանը (1984թ.), Մոսկվայի հայկական մշակույթի կենտրոնը և Սբ. Խաչ եկեղեցին (2001-05թթ), վարչության շենքը (2003-04թթ), Մշակույթի կենտրոն (2004թ.) և այլն: 1987թ. դարձել է «Տարվա լավագույն նախագիծ» համամիութենական ստուգատեսի դափնեկիր և ոսկե մեդալակիր: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 2015թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար