ԱՐՇԱՎԻՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

24 նոյեմբեր, 1940 - 14 մայիս, 2016

Արշո, Արշալույս Կիրակոսյան

Ծնվել է ՀՀ Ստեփանավան քաղաքում: Նկարել սկսել է 7 տարեկան հասակից: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դեկորատիվ-կիրառական արվեստի խեցեգործության բաժինը: 1975-77թթ նկարչություն է դասավանդել Երևանի Էրեբունու Պիոներ-պալատում: 1982թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1993-2011թթ դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսունարանում: Ստեղծագործել է գրեթե բոլոր ժանրերում` գեղանկարչությունից մինչև գրաֆիկա, կերամիկայից մինչև քանդակագործություն: Հեղինակել է մի շարք մասշտաբային գեղարվեստական ձևավորումներ, որոնցից հատկապես ուշագրավ են ՀՀ Ջերմուկ քաղաքի «Արարատ» առողջարանի գեղարվեստական ձևավորումը (1982թ.), Եղվարդ քաղաքի հիվանդանոցի կերամիկական ձևավորումը (1984թ.), Երևանի Նորք համայնքի «Էրեբունի» գործարանի շքամուտքի կերամիկական ձևավորումը (1985թ.), Զեյթուն համայնքի մանկապարտեզի գեղարվեստական ձևավորումը (1986-87թթ), ՀՀ Բերդ քաղաքի Մշակույթի տան ձևավորումը (1987թ.), Հին Նորքի Գիտահետազոտական ինստիտուտի ձևավորումը (1987թ.) և այլն: Ունեցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ: Նկարչի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի և արտասահմանի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Հոլանդիա և այլն): Նկարահանվել է «Քրմուհին» (2007թ.) և «Պատմության 36 պահապանները» (2007թ.) ֆիլմերում: Վերջինում մարմնավորել է Մեսրոպ Մաշտոցին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար