Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ՅՈՒՐԻԿ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Քանդակագործ

26 մարտ, 1939 - 14 հոկտեմբեր, 2010

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Արտավազդ Սամվելյանի որդին, գեղանկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու ամուսինը: 1953-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1960-65թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ստեղծագործել է հիմնականում հաստոցային քանդակագործության բնագավառում: 1982թ. Երևանի քաղաքային պանթեոնում կանգնեցվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված նրա հեղինակած «Եղբայրական գերեզման» համալիրը: Ստեղծագործություններից են՝ «Պատանեկություն» (1971թ., տուֆ, ԺԱԹ), «Մոմիկ» (1988թ., տուֆ, Իջևան), «Աստղիկը» (մարմար), «Աշոտը» (տուֆ, երկուսն էլ՝ 1980թ., 1-ին մրցանակ, Երևան) դիմաքանդակները: 1994-2010թթ կերտել է 29 հերոս ազատամարտիկների դիմաքանդակներ: Գործերից են` «Բեկոր» (Աշոտ Ղուլյանի հուշարձանը, 1996թ., Ստեփանակերտ), «Նիկոլ Դուման» (1997թ., կիսանդրի, Ստեփանակերտ), «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին» (2002թ., տուֆ, Երևան), երգիչ Հովհաննես Բադալյանի դիմաքանդակը (2005թ.), ազգային հերոս, ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավար Միսակ Մանուշյանի մարմարե կիսանդրին (Հայ երիտասարդական պալատ, Ֆրանսիա, Մարսել), Արսեն Մանուկյանի բրոնզե կիսանդրին (2008թ., Նորագավթի դպրոց), արցախյան պատերազմի հերոսներ Համլետ Մինասյանի, Էդիկ Ավետիսյանի կիսանդրիները (2008թ., ՀՀ ՊՆ ռազմական թանգարան), տանկիստ, արցախյան պատերազմի հերոս Վոլոդյա Դարբինյանի հուշարձան-կոթողը (2008թ., ՀՀ Տավուշի մարզ, Վերին Կարմրաղբյուր), ազատամարտիկներ Ժան Մխիթարյանի և Արսեն Հովհաննիսյանի կիսանդրիները (2009թ., Նորագավթի և Ավանի դպրոցներ), ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դիմաքանդակը (2010թ.), Միսաք Մանուշյանի կիսանդրին՝ նրա անվան հրապարակում (2010թ., Ֆրանսիա, Մարսել): Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Երևանում, Իջևանում, Ստեփանակերտում և այլուր: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: 1980թ. արժանացել է Էրեբունի-Երևան ցուցահանդեսի 1-ին մրցանակին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար