ԿԱՌԼԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1938թ. սեպտեմբերի 21-ին, Ախալքալակում: 1968թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի նկարչության բաժինը: 1990թ-ից Ախալքալաքի մանկական նկարչական դպրոցի հիմադիր-տնօրենն է: Դպրոցում սովորել են նկարիչներ և քանդակագործներ՝ Մկրտչյան եղբայրները, Սամվել Նահատակյանը, Ալբերտ Գոքորյանը, Հարություն Խաչատրյանը և այլք: Հեղինակել է մատիտանկարներ, գրաֆիկ, կոմպոզիցիաներ, դիմանկարներ, պլակատներ: Գեղանկարչական գործերով հետևում է ռեալիստական ուղղության 20-րդ դարի վարպետներին: Գործերից ցուցադրվել են Թբիլիսիում (1990թ., 2005թ.), Երևանում (Ջավախքի նկարիչների ցուցահադնես, 1994թ., 2003թ., 2014թ.): 2010թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար