Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴՊԱՐՈՆՅԱՆ

Գեղանկարիչ

24 դեկտեմբեր, 1924 - 4 դեկտեմբեր, 2004

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1940թ. ավարտել է տեղի նկարչական դպրոցը: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին, Նովոռոսիյսկի գրավման օպերացիային, որտեղ վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ, այնուհետև Սոչի: Ապաքինվելուց հետո մասնակցել է Սմոլենսկի, Օրշայի, Վիտեբսկի, այնուհետև Լեհաստանի ազատագրման մարտերին: Հոսպիտալում նկարել է մեկը մյուսի հետևից ազատագրված քաղաքները, գյուղերի այրված և քանդված շենքերի նկարներ: Այդ շաքում տպավորիչ են «Կանաչ դադար» կտավը: Պատերազմի ավարտից հետո արժանացել է «Փառքի երրորդ», «Հայրենական մեծ պատերազմի» շքանշանների և մարտական տասնհինգ մեդալների: 1946թ. ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ: 1949թ., երրորդ կուրսն ավարտելուց հետո «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից գործուղվել է Մոսկվա՝ կինոնկարիչների և մուլտիպլիկատորների եռամյա բարձրագույն դասընթացներ սովորելու: Դասընթացներն ավարտելուց հետո «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում մասնակցել է բազմաթիվ մուլտֆիլմերի ստեղծմանը՝ որպես մուլտիպլիկատոր և բեմադրող-նկարիչ: 1954թ-ից աշխատել է Մոսկվայի ձևավորման և գովազդային վարչության գեղարվեստական կոմբինատում, սկզբում՝ նկարիչ-ձևավորող, ապա ստանձնել է գլխավոր նկարիչի պաշտոնը: 1963թ. վերադարձել է Լենինական և նշանակվել քաղաքի գեղարվեստական ձևավորման և ռեկլամի ձեռնարկության ղեկավար: 1964թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Լենինականի նկարիչների միության նախագահը: 2000թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում: 1973թ. արժանացել է Հայաստանի, 1978թ.՝ ԽՍՀՄ վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար