Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ

Գեղանկարչուհի, ազգագրագետ

31 մայիս, 1946 - 13 հուլիս, 2018

Լուսիկ Սամվելյան

Ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում: Եղել է քանգակագործ Յուրիկ Սամվելյանի կինը: 1953թ. տեղափոխվել է Երևան: 1963-67թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1966թ.՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակին: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1968թ-ից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996թ., 1997թ.), Ստեփանակերտում (1997թ.), Սալոնիկում (1999թ.): Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Փարիզում, Գերմանիայում, Իրաքում, Լոս Անջելեսում, Դեթրոյթում, Տորոնտոյում, Մոնրեալում, Մոսկվայում, Ճապոնիայում, Հունաստանում, Բելգիայում և այլուր: 2011թ. «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխությանը հեղինակի «Անցյալի մասունքներ» գիրքն արժանացել է գլխավոր մրցանակի, ստացել է նաև ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխության «Արվեստի գիրք» անվանակարգում 1-ին մրցանակ: Նկարչուհու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: 1967թ. արժանացել է Անդրկովկասյան ցուցահանդեսի մրցանակի, 1968թ.՝ Կին նկարիչների ցուցահանդեսի 1-ին մրցանակին, 1975թ.՝ Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսի գեղարվեստի ակադեմիայի մրցանակին, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի պատվոգրերի, 2003թ.՝ Մ.Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնի մրցանակին, 2010թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2014թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի, 2014թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար