ԻՈՍԻՖ ԲԱԲԱՅԱՆ

Գեղանկարիչ, խեցեգործ

23 հունիս, 1938 - 9 փետրվար, 2010

Ծնվել է Թբիլիսիում: 1965թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1969թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում (1991թ-ից՝ պրոֆեսոր): Ստեղծագործել է քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ ձևավորումների և արծաթագործության բնագավառներում: Գործերից են՝ «Արծիվ» (1966թ., Երևան), «Առյուծ» (1967թ., Տոկիո), «Կենաց ծառ» (1970թ., ՀՀ գեղարվեստի ֆոնդ), «Արգիշտի» (1970թ., ԵՏԹ) քանդակները, «Ձգտում» (1980թ.), «Ճգնաժամ» (1987թ., Սարդարապատի ազգագրական թանգարան) կոմպոզիցիաները և այլն: Հեղինակել է նաև մի շարք վարչական շենքերի ձևավորումների: Մասնակցել է ցուցահանդեսների ձևավորումների՝ Թունիսում (1980թ.), Ֆրանսիայում (1984թ.), Հնդկաստանում (1985թ.) և այլ երկրներում: Գործերից ցուցադրվել են Մոսկվայում, Լոս Անջելեսում և այլուր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար