Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Ճարտարապետ

24 օգոստոս, 1878 - 13 դեկտեմբեր, 1943

Ծնվել է Թիֆլիսում: 1914թ. ավարտել է Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիան: 1911-12թթ չափագրել, գծանկարել ու ջրաներկ պատկերել է Նովոլադոժսկի շրջանի 15-17-րդ դարերի ռուսական ճարտարապետության փայտե և քարե շուրջ 15 հուշարձան, 1913թ.՝ Մոսկվայի «Մենշիկովի աշտարակը» (Գաբրիել հրեշտակապետի եկեղեցի): 1914-16թթ Նիկողայոս Մառի Անիի հնագիտական արշավախմբերի կազմում հետազոտել, չափագրել, նկարել է միջնաբերդի Պալատական եկեղեցին, Աբուղամրենց Սբ. Գրիգորը, քաղաքատիպ բնակելի տներ, Երերույքի և Շիրակավանի տաճարները, Օղուզլուի եկեղեցին, Տիգնիս ամրոցը և այլն: 1917-24թթ դասավանդել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ (1920թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է նաև Մոսկվա-Կազան երկաթուղու, Կրատովո կայարանում Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցվող հիվանդանոցային ավանի շինարարության ղեկավարը: 1924թ. Ա.Թամանյանի խորհրդով հրավիրվել է Հայաստան: 1924-36թթ եղել է Երքաղխորհրդի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, 1924-38թթ՝ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետը: Միաժամանակ 1924-30թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում (1924թ.՝ դեկան)՝ իր ջանքերով հիմնադրված ճարտարապետական բաժնում (պրոֆեսոր, ամբիոնի վարիչ), մեծ ավանդ է ներդրել Երևանի շինարարական ինստիտուտի կազմակերպման (1933թ-ից՝ ԵՊԻ), հայկական ճարտարապետական դպրոցի ստեղծման գործում: Նրա անմիջական ղեկավարությամբ են բացվել մայրաքաղաքի մայրուղիներն ու հրապարակները, կառուցապատվել նոր թաղամասեր, իրականացվել Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկի երկու նմանատիպ, բնակելի տներով (1925թ.) քաղաքաշինական լուծումը: Ճարտարապետի նախագծերով կառուցվել է շուրջ 70 շենք (նաև Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և այլուր), Երևանում՝ «Ինտուրիստ» (այժմ՝ Շ.Ազնավուրի անվան հրապարակում, 1926թ.), «Սևան» (1930թ., քանդվել է 2004թ.) հյուրանոցները, գյուղբանկը (1927թ.), ԵՊՀ (Կորյունի փողոցում, 1928թ.) և ՀՊՄՀ (Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի անկյունում, 1929թ.) հանրակացարանները, Հայկինոյի նկարահանման տաղավարները Տերյան փողոցում (1928թ.), Քանաքեռում Խաչատուր Աբովյանի տան (18-րդ դար) վերակառուցումը տուն-թանգարանի (1929թ.), մանկական առողջարան Նորքում (1933թ.) և այլն: Նա է սկսել Գառնիի ամրոցի և տաճարի ԳՀ ու վերականգնման առաջին աշխատանքները, արդյունքն ամփոփել «Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից Գառնի ամրոցում» (1933թ., հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն) աշխատության մեջ, որը հիմք է ծառայել հետագայում տաճարի վերականգնման համար: 1938թ. անհիմն բռնադատվել է ստալինյան ռեժիմի կողմից, 1939թ.՝ արդարացվել: 1940թ. Կարո Հալաբյանի հրավերով տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 1940-43թթ եղել է ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ասպիրանտուրայի տնօրենի պաշտոնակատարը: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար