ԱՆԴՐԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Երաժիշտ, երգիչ

Ծնվել է 1977թ. օգոստոսի 30-ին, Իրանի Թավրիզ քաղաքում: Ավարտել է Ասադի հայկական դպրոցը: 1996թ. տեղափոխվել է Անգլիա, որտեղ սովորել է երաժշտություն և մեդիա «Համերսմիթ և Վեսթ Լոնդոն» քոլեջում: Այնուհեըև ստացել է Քեմբրիջի համալսարանի բարձրագույն վկայական` որպես անգլերենի մասնագետ: 1999-2006թթ աշխատել է Լոնդոնի «Sanctuary Records» ընկերությունում: 2001թ. «Blue People Society», 2002-04թթ` «Գազոլին» խմբերում նվագել է հարվածային գործիքներ: 2004թ. ստեղծել է «The Beautified Project» երաժշտական նախագիծը: 2006թ. տեղափոխվել է Երևան: 2008թ. «The Beautified Project»-ով թողարկել է առաջին պաշտոնական ձայնասկավառակը` «Behind the happy mask» անունով: 2009թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» երաժշտական նախագծի պրոդյուսերը: 2010թ. թողարկել է խմբի երկրորդ՝ «Beyond the Butterfly» ձայնասկավառակը և խումբը մոտք է գործել «MTV»՝ լինելով առաջին հայաստանյան խումբը երաժշտական միջազգային մեդիադաշտում: 2011թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ խմբի կազմով արժանացել է «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին: 2013թ. թողարկել է խմբի երրորդ՝ «United We Fall» ձայնասկավառակը: 2015թ. հեղինակել է «1 vs 1» երաժշտական նախագիծը, որն եթեր է հեռարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: 2016թ. արժանացել է «Phoenix» միջազգային երաժշտական մրցանակին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար