Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Արարատ Այվազյան

Բանաստեղծ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱԼԵՔՍԵՅ ՊԱՊՈՎՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1941թ. փետրվարի 26-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1972թ-ից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների, սիմպոզիումների և բիենալների՝ Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Սուդանում, Բալթյան երկրներում, Հունգարիայում, Արցախում և այլուր: 1973թ. Մոսկվայի «Քանդակագործություն և գույներ» համամիութենական ցուցահանդեսում արժանացել է բրոնզե շքանշանի: Գրոտեսկի, այլաբանության, կերպարանափոխության միջոցներով հեղինակը հասել է դրամատիկ երանգների, շոշափել բարոյաէթիկական խնդիրներ: Աշխատանքներից են՝ «Ցուլ» (1974թ., բրոնզ), «Կերպարանափոխություն» (1979թ.), «Պրոմեթևս» (1970-80թթ, թրծակավ), «Քաջ Նազար» (1970-80թթ, թրծակավ), «Հեծյալը» (1970-80թթ, թրծակավ), «Այծքաղ» (1994թ., բրոնզ), «Արագիլ» (1994թ., բրոնզ) և այլն: 1974թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1986թ. Լատվիայի Զինտարիայում կայացած միջազգային սիմպոզիումում արժանացել է դիպլոմի: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980թ., 1996թ.), Փարիզում (1991թ., 1996թ., 1999թ., 2002թ.), Գերմանիայում (2000թ., Ուլմ): Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում, Փարիզի «Վալուա» պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Երևանի, Ռիգայի, Մոսկվայի, Փարիզի, Բուդապեշտի և այլ մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար