Խորեն Գալֆայան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

Ստեփան Շահումյան

Լրագրող, պետական գործիչ

Արամ Քոչարյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վարագ Առաքելյան

Լեզվաբան, բանասեր

Շահեն Թաթիկյան

Արձակագիր

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

Գևորգ Դևրիկյան

Արձակագիր, հրապարակախոս

Վլադիմիր Անտաշյան

Քանդակագործ

Լեմս Ներսիսյան

Գեղանկարիչ

Նոննա Զոտովա

Հաղորդավար, դերասանուհի

Մարիա Դիվանյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՎԱԶԳԵՆ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ

Գեղանկարիչ

16 սեպտեմբեր, 1941 - 27 մայիս, 2004

Ծնվել է Թբիլիսիում: Եղել է գեղանկարիչներ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի եղբայրը: 1957թ-ից սկսել է նկարչություն սովորել հորից: 1968-73թթ սովորել է Մոսկվայի պետական տեքստիլ ինստիտուտում: 1974թ. դիպլոմային աշխատանքի համար ստացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե շքանշան: 1975թ. նկարչի աշխատանքները ցուցադրվել են «Ինքնանկարը ռուսական և խորհրդային արվեստում» ցուցահանդեսում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: 1976թ-ից եղել է համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից: 1977թ. տեղափոխվել է Երևան: 1982թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1985թ. Երևանում մասնակցել է ժամանակակից հայկական արվեստի խոշոր ցուցահանդեսի, 1997թ.՝ Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանը 21-րդ դարի շեմին» ցուցահանդեսին: 2000թ. Երևանում ներկայացել է անհատական ցուցահանդեսով: Ունեցել է նաև անհատական ցուցահանդես Գյումրիում, 20 երկրների մասնակցությամբ կազմակերպված միջազգային բիենալի շրջանակներում: Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Ս.Փարաջանովի թանգարանում, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Կիպրոսի, Թուրքիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար