ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1986թ. հունիսի 25-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի Ն.Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը: 1994-2000թթ սովորել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2010թ. ավարտել է Մ.Խորենացու անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2001-03թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում: 2007թ. մասնակցել է «Ընծա» համահայկական երգի փառատոնին և զբաղեցրել 3-րդ տեղը: Արժանացել է նաև այլ մրցանակների՝ Նարե Բալայանի անվան հատուկ մրցանակ, հատուկ նվեր (երգ և տեսահոլովակ) Շուշան Պետրոսյանի կողմից: Փառատոնից հետո աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մենակատար: 2008թ. մասնակցել է «Բազե» համահայկական երգի փառատոնին, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի և Վարդուհի Վարդանյանի ընտանիքի կողմից հատուկ մրցանակի: 2008թ. մասնակցել է «Աշխարհի երգերը» միջազգային երգի փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 1-ին տեղը: Մրցույթում մոլդովական ժյուրիի կողմից արժանացել է նաև հատուկ նվերի՝ մոլդովական «Bluze la mare» երգի լավագույն կատարման համար և նվեր է ստացել 2 երգ՝ կոմպոզիտոր Վալենտին Դինգայի կողմից: 2009թ. մասնակցել է «Ընծա» համահայկական երգի փառատոնին և զբաղեցրել 2-րդ տեղը: 2010թ. մասնակցել է «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը և կրթության, գիտության ու մշակութային համագործակցության միջկառավարական հիմնադրամի կողմից ստացել դրամական մրցանակ՝ սեփական ձայնասկավառակի ձայնագրման համար: 2013թ. մասնակցել է «Ծովային հանգույց» երգի միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի: 2010թ-ից աշխատում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում` որպես մեներգչուհի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար