Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Ճարտարապետ, շինարար

17 դեկտեմբեր, 1934 - 1 դեկտեմբեր, 2017

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Եղել է ճարտարապետ-շինարար Ռուբեն Սահակյանի եղբայրը: 1958թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտը։ Եղբոր հետ նրա աշխատությունները վերաբերում են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի և կառույցների շինարարության պրոբլեմներին: Գիտականորեն հիմնավորել և գործնականում ապացուցել են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով բարձրահարկ շենքերի կառուցման արդյունավետությունը, ստեղծել այդ մեթոդի ճարտարապետական-կոնստրուկտիվ և տեխնոլոգիական նոր միասնական համակարգ: Հեղինակել են 60-ից ավելի գյուտեր: Նկատի ունենալով այդ աշխատանքների ժողովրդատնտեսական նշանակությունը 1978թ. Երևանում ստեղծվել է Համամիութենական նախագծային տեխնոլոգիական ինստիուտ, իսկ ինստիուտում մշակված աշխատանքների արագ ներդրման համար 1983թ.՝ «Բարձրշին» մասնագիտացված տրեստ: Հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդը լայնորեն կիրառվել է Խորհհրդային Միության տարբեր քաղաքներում: Այդ մեթոդով Երևանի Շահումյանի զանգվածում կառուցվել է 24 հազար բնակչի համար նախատեսված օրինակելի-ցուցադրական շրջան (16 և 25 հարկանի բնակելի շենքեր, դպրոցական համալիրներ, պոլիկլինիկա, մանկապարտեզներ, բազմահարկ ավտոտնակ-կայանատեղեր): 1965թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1974թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, ապա՝ «Պատվո նշան» շքանշանով: 1984թ. ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում և պարգևատրվել ԽՍՀՄ Պետական մրցանակով: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր գյուտարարի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար