
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՌԱԶՄԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

4 դեկտեմբեր, 1916 - 31 հուլիս, 1968
Ծնվել է Երևանում: 1942թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի շինարարական ֆակուլտետը: 1951-68թթ եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնի պետը, 1964թ-ից` նաև գլխավոր ճարտարապետը: Նրա գլուխգործոցը Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքն է (1966թ.), որի համար արժանացել է 1962-67թթ ԽՍՀՄ ճարտարապետության նվաճումների ստուգատեսի դափնեկրի կոչման և ՀՀ Պետական մրցանակների (1970թ., հետմահու): Ճարտարապետի նախագծերով Երևանում կառուցվել են Հիդրոմետ ծառայության վարչության շենքը (1953թ.), Ռելեի գործարանն ու հանրակացարանը (1956թ.), ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտը (1962թ.), Քիմկոմբինատի մշակույթի պալատը (1962թ.), Վանաձորում` քիմիագործների մշակույթի պալատը (1950-53թթ) և այլն: 1959-64թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության պատասխանատու քարտուղարը: 1964թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: