Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀԱՅԿԱԶ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Թատերագետ, արվեստաբան

Ծնվել է 1923թ. սեպտեմբերի 26-ին, Ախուրյանի շրջանի Շիրակ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Միջնակարգ կրթությունն ստացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1938թ-ից աշխատել է Լենինականի թատրոնում՝ որպես սկսնակ դերասան: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1944-49թթ սովորել է Երևանի նորաբաց թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում: 1949-51թթ աշխատել է Հայաստանի Արվեստի գործերի վարչությունում՝ որպես խաղացանկային բաժնի վարիչ: 1951-53թթ ղեկավարել է ժողովրդական ստեղծագործության հանրապետական տան աշխատանքները: 1954-70թթ եղել է նախ Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային, ապա՝ Երևանի Պատանի հանդիսատեսի և Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնների տնօրենը: 1970-80թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարության «Կուլտու-լուսավորական աշխատանք» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1980-88թթ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում՝ որպես գլխավոր խմբագիր: 1988-2008թթ եղել է ՀԹԳՄ Դերասանի տան տնօրենը, որին զուգահեռ «Հայ թատրոնի պատմություն» է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հրատարակել է մի շարք մենագրություններ՝ «Վարդան Աճեմյան» (1977թ.), «Ալ.Արաքսմանյանի դրամատուրգիան» (1981թ.), «Էջմիածնի ժողովրդական թատրոնը» (հայերեն, անգլերեն, ռուսերեն, 1985թ.), «Երվանդ Ղազանչյան» (1987թ.), «Ժենյա Ներսիսյան» (2009թ.), «Մեր պատանեկության թատրոնը» (2010թ., նվիրված Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի 80-ամյակին), «Սուրեն Սուրենյան» (2012թ.), «Մհեր Մկրտչյան» (2013թ.): հեղինակել է ավելի քան 100 թատերական հոդվածներ, ուսումնասիրություններ, անվանի թատերական գործիչներին նվիրված գրքույկներ: 2010թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: պարգևատրվել է «Հայրենական Մեծ պատերազմի», «Կարմիր աստղի», «Հայրենիքի պաշտպանի» և 18 մարտական շքանշաններով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար