
Գալուստ Կոստանդյան
Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Կոստանտին Ալիխանով
Դաշնակահար

Արա Պարթևյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան
Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր
Պատմաբան

Գեորգի Հարությունյան
Պատմաբան

Շահեն Հակոբյան
Բեմանկարիչ

Երվանդ Նիկողոսյան
Գեղանկարիչ

Էլվիրա Ուզունյան
Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան
Գեղանկարիչ

Չորս Տարբերակ
Փոփ խումբ
ՖԼՈՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ծնվել է 1936թ. օգոստոսի 2-ին, Երևանում: Գեղանկարիչ Վլադիմիր Գրիգորյանի կինն է: 1957թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958թ.՝ պրոֆեսոր Անատոլի Պապյանի արվեստանոցը: Աշխատելով կերպարվեստի բոլոր ժանրերում՝ նախապատվությունը տվել է դիմանկարին: Նկարներում գերակշռում են կանանց ու մանուկների կերպարները: Աշխատանքներից են՝ «Փախստականներ», «Մայր Թերեզա», «Երաժշտություն», «Երաժիշտները», «Աղոթք», «Աստվածամայրը մանկան հետ», «Աղջիկը գլխարկով», «Նկարիչ Վլադիմիր Գրիգորյանի դիմանկարը» և այլն: 1961-74թթ ամուսնու հետ ապրել և աշխատել է Ղազախստանում: 1972թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1992-93թթ նրանք աշխատել են Ավստրալիայում և նկարազարդել Սիդնեյի հայկական Կաթոլիկ Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ղազախստանում (1971թ., երկու անգամ), Մոսկվայում (1989թ., 1990թ.), Սիդնեյում (1992թ., 1993թ.), Փարիզում (1998թ., 2001թ.), Երևանում (2011թ., երկու անգամ, 2012թ.): Նրա աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում, Վանաձորի պատկերասրահում և Մոնղոլիայում: 1998թ-ից ՅՈՒՆԵՍԿՈ-ի նկարիչների միության անդամ է: 1993թ. արժանացել է ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: