Սրապիոն Էմինյան

Բառարանագիր

Ռուսուդանա Թավրիզյան

Բալետի արտիստ

Բագրատ Ստաֆֆի

Արձակագիր

Միքայել Դովլաթյան

Կինոռեժիսոր

Արտ Սևադա

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար

Արտակ Ներսիսյան

Կիթառահար, շրթհարմոնահար

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ԲՈՒՐԽԱՋՅԱՆ

Ճարտարապետ

24 հունիս, 1936 - 7 դեկտեմբեր, 2008

Ծնվել է ՀՀ Հրազդանի շրջանի Կարմիրհովիտ գյուղում (այժմ՝ ապաբնակեցված է): 1961թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1977-90թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում՝ որպես նախագծի գլխավոր ճարտարապետ, գլխավոր մասնագետ: 1991-2001թթ եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բաժնի պետ, 2003թ-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության քարտուղարը: Նախագծել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնը (1966թ.), Փորձարկվող կառուցվածքներով 14-հարկանի բնակելի շենք (1967թ.), Արևի էներգիայի օգտագործման ՀամԳՀհ հայկական լաբորատորիան Երևանում (1968թ.), Լայպցիգի միջազգային տոնավաճառի Հայաստանի տաղավարը (1975թ.), «Հավերժ բարեկամություն» հուշահամալիրը Աբովյան քաղաքում (1976թ.), Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» (1987թ.), «Զորավար Անդրանիկ» (1989թ.) կայարանները և այլն: 1969թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1962-67թթ դարձել է Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր: 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար