ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1936թ. մայիսի 20-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1959թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1961-72թթ աշխատել է Հայպետնախագիծ, 1972-75թթ՝ Երևաննախագիծ ինստիտուտներում: 1976-94թթ եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000թթ՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000թ-ից՝ փոխտնօրենը: 1964-66թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Նրա համահեղինակությամբ Երևանում նախագծվել և կառուցվել են Հայոց Ցեղասպանության (1915թ.) հուշահամալիրը (1967թ.), Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (1995թ.), Գյումրիում՝ «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը (1980թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985թ.), Մանրամասն հատակագծման նախագիծը (1990թ.), Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի պատմաճարտարապետական հուշարձանները, Ձիթողցյանների տունը, Ծաղիկյանների գարեջրի գործարանը և այլն: Համահեղինակ է Գյումրիի (1987թ., 2004թ.), Շուշիի (1997թ.) հեռանկարային զարգացման գլխավոր հատակագծերի, Գյումրիի «Նարեկ» բնակելի շրջանի (1989թ.), «Կումայրիի» կենտրոնական հատվածի վերակառուցման (1991թ., 2004թ.), Շիրակի մարզի տարածքային հատակագծման (2004թ.), ՀՀ տարաբնակեցման գլխավոր (2001թ.) նախագծերի, Արտաշատի գլխավոր հատակագծի (1967թ.), Հայրենական պատերազմում (1941-45թթ) զոհված մարտիկների հուշարձանի (1968թ., Տաթև): 1968թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսի դափնեկիր: 2005թ. Գյումրիի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի նախագծի համար արժանացել է 1-ին մրցանակին: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 2005թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար