Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԱՂՎԱՆ ՊԱՊՈՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1989թ. օգոստոսի 23-ին, Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել է Հայաստանի պետական հայ-ռուսական սլավոնական համալսարանի տուրիզմի կառավարման ֆակուլտետում: Ավարտել է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի փողային էստրադային ֆակուլտետը: 2007-09թթ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդումների ադմինիստրատոր: 2011թ-ից աշխատել է «Մալխաս» ջազ ակումբում և Հայաստանի պետական ջազային նվագախմբում` որպես մեներգիչ: 2012թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է երգչի գործունեությունը, համագործակցել տարբեր երաժիշտների հետ, խմբով հանդես եկել մոսկովյան մի շարք ակումբներում՝ Իգոր Բուտմանի, Կոզլովի, «GQ», «Արտեֆակ», «B2», «Squat» և այլն: Համերգային ծրագրերով պարբերաբար հանդես է եկել Երևանում, «Noozi Band»-ի և Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ: