Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԻԶԱ ՉՈԼԱԽՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1936թ. փետրվարի 20-ին, Երևանում: Ճարտարագետ Գուրգեն Չոլախյանի դուստրն է, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի կինը: 1959թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Համահեղինակների հետ նրա նախագծերով Երևանում իրականացվել են Հայէներգոցանցշին տրեստի շենքը (1960թ.), բազմահարկ բնակելի տներ (1964թ.), Նորքում՝ Երքաղխորհրդի ընդունելությունների տան վերակառուցումը (1967թ.), ՀՊՖԿԻ հանրակացարանը (1976թ.). Պարույր Սևակի տապանաքարը Զանգակատուն գյուղում (1972թ.), 50-ից ավելի հուշատախտակներ (1961-2004թթ)՝ ճարտարապետներ Ն.Բունիաթյանի, Ս.Սաֆարյանի, Գ.Աղաբաբյանի, նկարիչներ Հ.Կալենցի. Հ.Խաչվանքյանի, Ա.Բեքարյանի, Մ.Սարյանի, դերասաններ Հ.Ներսիսյանի, Դ.Մալյանի, Գ.Ջանիբեկյանի, բժիշկներ Հ.Քեչեկի, Բ.Ֆանարջյանի, կոմպոզիտոր Ա.Սաթյանի, դիրիժոր Մ.Թավրիզյանի, երգիչներ Շ.Տալյանի, Պ.Լիսիցյանի (2011թ.), գիտնական Վ.Համբարձումյանի (1998թ.), կոնյակագործ Մ.Սեդրակյանի (2015թ.) հուշաքարերը Երևանում և Բյուրականում, Սպիտակում՝ բնակելի տներ (1998թ.), Մոսկվայում՝ Հ.Թումանյանի հուշատախտակը բանաստեղծի անվան հրապարակում (1969թ.) և այլն: 1993թ. Երևանում բացվել է «Գեղագրությունը ճարտարապետության մեջ»՝ ճարտարապետի աշխատանքների ցուցահանդեսը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար