
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՍԱՇԱ ՕԳԱՆԵԶԱՇՎԻԼԻ

17 մայիս, 1889 - 31 մայիս, 1932
Ալեքսանդր Օհանյան
Ծնվել է Թիֆլիսի մոտակայքում գտնվող Սողանլուղ գյուղում (այժմ՝ Փոնիջալա): Եղել է Անտոն Մայիլյանի արևելյան նվագախմբի (Բաքու) մենակատար: Հանդես է եկել նաև աշուղ Հազիրի խմբում (Թիֆլիս): Համերգներով շրջագայել է Անդրկովկասում, Միջին Ասիայում, Իրանում: 1911թ. Բաքվում բեմադրվել է նրա հեղինակած «Ֆահրադ և Շիրին» երգային օպերան: Անդրկովկասում գործածության մեջ է դրել քառալար քամանչա: 1920թ. հիմնել է Բաքվի Արևելյան կոնսերվատորիան: 1924թ-ից մասնակցել է Թիֆլիսի Հայարատան աշխատանքներին: 1926թ. Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել է արևելյան երաժտության ֆակուլտետը, դասավանդել արևելյան երաժշտության տեսություն և ժողովրդական նվագարաններ: Սաներից են եղել Արամ Մերանգուլյանը, Գուրգեն Միրզոյանը: Ստեղծել և ղեկավարել է Երևանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը: Հեղինակել է Անդրկովկասի և պարսկական մոնոդիկ երաժշտության մասին հոդվածներ: Մահացել է Թբիլիսիում: