
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՄԿՐՏՈՒՄ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ

23 ապրիլ, 1765 - 7 դեկտեմբեր, 1845
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է Հովնաթանյան հայտնի տոհմից, Նաղաշ Հովնաթանի ծոռը, Հովնաթան Հովնաթանյանի որդին: Նկարչություն սովորել է հորից, որին օգնել է մեծ պատվերներ կատարելիս: Ինչպես հայրը, նա ևս ունեցել է արվեստանոց ու աշակերտներ, նրա մոտ սովորել են հայ և վրացի երիտասարդներ: Նկարչից շատ քիչ աշխատանքներ են պահպանվել, այդ թվում մի քանի դիմանկարներ ու սրբապատկերներ, «Հայոց թագավորներ» պատկերաշարը և որմնանկարներ Թիֆլիսի հայկական Նորաշեն Սբ. Աստվածածին, Սբ. Գևորգ եկեղեցիներում, կաթողիկոս Եփրեմի, Ս.Գուրգենբեկյանի դիմանկարները (Հայաստանի ազգային պատկերասրահ): Գրավոր աղբյուրների վկայությամբ նա սրբապատկերներ է նկարել Օսեթիայի հոգևոր սինոդի պատվերով, վերականգնել Թիֆլիսի Սբ. Սիոն եկեղեցու որմնանկարները: Եղել է առաջին հայ նկարիչներից, ով ստորագրել է իր աշխատանքները: Աշտարակի Կարմրավոր եկեղեցու համար նկարած «Աստվածամայրը Մանկան հետ» սրբապատկերի և հայոց թագավորների պատկերների տակ գրված է` «նկարեալ ձեռամբ Մկրտում պատկերահան Յովնաթանիանց»: 1836թ. Էջմիածնի Վեհարանի գլխավոր սրահի համար ստեղծել է «Հայոց թագավորներ» պատկերաշարը, այդ թվում` Հայկ Նահապետի, Աբգար թագավորի, Արտաշես Ա-ի, Արամ, Տիգրան Ա-ի, Լևոն Բ-ի, Տրդատ Գ-ի և այլոց: Այս աշխատանքների մի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Նկարաշարի ներքին տրամաբանությամբ է պայմնավորված նկարների հորինվածքների նմանությունը: Հանդիսավոր կեցվածքով և ձեռքի խորհրդանշական շարժումով թագավորի կանգնած ֆիգուրը տեղադրվում է պայմանական բնանկարի ֆոնին: Յուրաքանչյուր նկարում ավելանում է այդ թագավորին բնութագրող որևէ մանրամաս: Օրինակ` Հայկ Նահապետի ոտքերի մոտ Հայաստանի քարտեզն է, աջից` սպանված Բելի գերեզմանը, Տրդատի ոտքերի մոտ` Էջմիածնի Մայր տաճարը, քանի որ նրա օրոք Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն: Մկրտումի ստեղծած դիմանկարներից հայտնի է նրա ժամանակակից և բարեկամ Եփրեմ կաթողիկոսի պատկերը, որը երկու էսքիզների հետ, պահվում է թանգարանում: Ծերունազարդ կաթողիկոսի դիմանկարում արվեստագետը ձգտել է հասնել կերպարի կոնկրետության, բնորդի անհատական հատականիշների ու հեգեվիճակի բնութագրման: Կտավի միագույն ֆոնը հատվում է պատուհանի բացվածքով, ուր տեղադրված է Արարատը` Նոյան տապանով, իսկ պատուհանի գոգին` Էջմիածնի մանրակերտը: Գեղանկարչի արվեստում արտահայտվել են 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի հայ հաստոցային գեղանկարչության մեջ առկա միջնադարյան ձևամտածողությունից դեպի նոր շրջանի աշխարհիկ արվեստին անցնելու առանձնահատկությունները: Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի պանթեոնում: