Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՂԱԹՈՆ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

17 մայիս, 1816 - 3 նոյեմբեր, 1893

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է նկարիչներ Մկրտում Հովնաթանյանի որդին, Հակոբ Հովնաթանյանի եղբայրը: Մինչև 20 տարեկան դառնալը, ապրելով հոր խնամքի տակ և սովորելով նրա մոտ, արդեն իր ընդունակությունները ցուցաբերել էր որպես նկարիչ և ճանաչվել քաղաքում։ Գեղարվեստական պրոֆեսիոնալ կրթություն ստանալու մեծ մղում ունենալով, դիմել է Կովկասի գլխավոր պետ Բարոն Ռոզենին, խնդրելով նրա միջնորդությունը, ընդունվելու Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիա: 1843թ. ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կառլ Բրյուլլովի արվեստանոցում: Սովորած լինելով դիմանկարի և պատմական նկարչության մասնագիտությունների գծով, ձեռք է բերել անհրաժեշտ գիտելիքներ և կարողացել է նկարել որմնանկարներ, դիմանկարներ, կենդանիներ: Նրան են վերագրում Սղնախի մոտ գտնվող Սբ. Նինայի վանքի որմնանկարները: Նկարել է նաև Ալեքսանդր 2-րդ կայսրինիս 1864թ. նկարած Ալեքսանդր 11-րդի դիմանկարի մի այլ տարբերակը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Կայսրը պատկերված է կես մեջքով, գեներալի տոնական կարմիր համազգեստով, շքանշաններով, գլխաբաց վիճակում, դիմահայաց դիրքով: Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետական վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան: Նրա մեզ հայտնի ստեղծագործությունների մեջ թվական գերակշռությունը պատկանում է գրաֆիկայի մի տեսակին՝ լիտոգրաֆիային: Ակադեմիական կուրսն ավարտելուց հետո սկսել է ակտիվորեն զբաղվել լիտոգրաֆիայով, մասնավորապես դիմանկարի ժանրով, այս մասնագիտության մեջ ևս խորանալով և պահպանելով ժամանակի ռուսական դպրոցի ոճը: Վիմագրել է այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի գեներալ Զասի (1836թ.), Մ.Վորոնցովի (1849թ.) դիմանկարները, Ա.Շառլեմանի «Հիշողություններ պամերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859թ.), Ի.Կելլերի «Ա.Մ.Գորչակովի դիմանկարը» (1869թ.), Մ.Սալտիկով-Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ.Բաշիլովի կատարած գծանկարը (1870թ.) և այլն: Մահացել է Պետերբուրգում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար