Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ

Երգչուհի, երգահան

Ծնվել է 1975թ. հունիսի 26-ին, ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղում: 1992թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Զուգահեռ 11 տարի սովորել է արվեստի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում և հաճախել է Երևանի գրողների միության «Պիոներ կանչ» թերթի «Բողբոջ» խմբակ, որտեղ տպագրվել են նրա բանաստեղծությունները: Դպրոցական տարիներին հաճախել է բազմաթիվ մանկական կոմպոզիցիայի, երաժշտական, նկարչական, սպորտային խմբակներ: 1993թ. այցելել է «Արձագանք» ստուդիա, որտեղ մասնակցել է ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին` իր հեղինակած «Օտարական» և «Վերադարձիր» երգերով և արժանացել 1-ին մրցանակի: 1994թ. իր հեղինակած «Կգտնեմ» երգով մասնակցել է ամենամյա «Ասուպ» մրցույթ-փառատոնին և դարձել մրցանակակիր, որից հետո ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն: 1997-99թթ «Ես եմ», «Հայաստան», «Հոյնար» երգերով մասնակցել է «Այո» մրցույթ-փառատոներին և 3 տարի անընդմեջ հաղթել: 1999թ-ից ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ Հայաստանում և արտերկրում: 2003-07թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում: Աշխատել է նաև Հայաստանի հանրային ռադիոյում և ունեցել է սեփական հաղորդումը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների արտերկրում և Հայաստանում` «Լավագույն երգչուհի», «Լավագույն ժողովրդական երգչուհի», «Լավագույն երգ, ձայնասկավառակ» և այլն: 2008թ-ից հանդիսանում է ՄԱԿ-ի Յունիսեֆի Բարի Կամքի դեսպանը Հայաստանում: Նաև հանդիսանում է ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ: Արժանացել է Ֆ.Նանսենի անվան շքանշանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» ոսկե մեդալների: Թողարկել է «Հայաստան» (2000թ.), «Մշո աղջիկ» (2002թ.), «Գնամ հասնեմ» (2003թ.), «Մարալ, մարալ» (2005թ.), «Հավաքածու» (2008թ.), «Ճանապարհ» (2014թ.) ձայնասկավառակները, երկու տեսասկավառակ՝ Հայոց բանակի 15-ամյակին նվիրված մենահամերգ (2009թ.), ստեղծագործական գործունեության 20-ամյակին նվիրված մենահամերգ (2014թ.): Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար