ԼԵՎՈՆ ԿԱՐԱԽԱՆ

Քամանչահար

24 մարտ, 1891 - 27 օգոստոս, 1979

Լևոն Կարախանյան

Ծնվել է Թիֆլիսում: 1920թ. կազմակերպել է Վրաստանի ժողովրդական գործիքների պետական անսամբլը, 1921թ. եղել Թիֆլիսի արևելյան երաժիշտների կոմիտեի նախագահը: 1930-31թթ Իրանում ուսումնասիրել է մուղամի արվեստը և հանդես եկել համերգներով: 1931-34թթ եղել է Բաքվի, միաժամանակ՝ Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի ժողգործիքների նվագախմբի կոնցերտմայստեր, 1934-37թթ և 1940թ.՝ Թբիլիսիի կոնսերվատորիաների դասատու և ռադիոյի արևելյան երաժշտության անսամբլի ղեկավարը: 1937-40թթ դասավանդել է Երևանի և Լենինականի (այժմ՝ Գյումրի) երաժշտական ուսումնարաններում: 1939թ. Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի և գրականության տասնօրյակին: Գրել է «Արևելյան ֆանտազիա», «Հայկական պարեղանակներ», «Թբիլիսյան էսքիզներ» և այլ երկեր: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: