ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Երաժշտագետ

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: Պատմաբան, փիլիսոփա Սեն Արևշատյանի դուստրն է, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի կինը: 1975թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1976թ-ից աշխատում է Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1992թ-ից՝ Հոգևոր երաժշտության թեմատիկ խմբի ղեկավարն է, 1993-2001թթ՝ Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 2000թ-ից՝ Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնի բաժնի վարիչն է: 1990թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (2000թ-ից՝ պրոֆեսոր): Ուսումնասիրությունները վերաբերում են հայ միջնադարյան հոգևոր երգարվեստին: Կազմել է գիտական հոդվածների ժողովածուներ, «Մանրուսում» տարեգիրքը: 2000թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնախմբի միջազգային երաժշտական խորհրդի գլխավոր քարտուղարն է: Հեղինակել է «Մաշտոց ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան» (1991թ.), «Հայ միջնադարյան «ձայնից» մեկնություններ» (2003թ.), «Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում» (2013»թ.), «Անիի երաժշտական մշակույթը» (2014թ.) աշխատությունները: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար