Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ԱՆԺԵԼԻԿԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Օպերային երգչուհի

18 հունիս, 1926 - 5 սեպտեմբեր, 2004

Ծնվել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: 1956թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը՝ Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանը, այնուհետև ասպիրանտուրան՝ Տաթևիկ Սազանդարյանի ղեկավարությամբ: 1958-88թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ջ.Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա), Մոցարտի «Դոն Ժուան» (Դոննա Աննա), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա), Պ.Չայկովսկու «Իոլանտա» (Իոլանտա), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ), Սենոտիի «Հյուպատոսը» (Մագդա Սորել), Վագների «Տանհոյզեր» (Վեներա), Բիզեի «Կարմեն» (Միքաելա), Պուչչինիի «Տոսկա» (Տոսկա) և այլն: 1964թ. արժանացել է Մուսորգսկու անվան համամիութենական մրցույթի 2-րդ մրցանակին: Հանդես է եկել նաև որպես համերգային երգչուհի: 1971թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1991թ-ից՝ պրոֆեսոր): 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար