Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ՖԱՐՄԱՆՅԱՆՑ

Բալետի արտիստ, պարուսույց

4 նոյեմբեր, 1921 - 11 հուլիս, 1995

Ծնվել է ՌԴ Տվերի մարզի Բեժեցկ քաղաքում: Եղել է բալետի արտիստ, պարուսույց Եվգենյա Ֆարմանյանցի եղբայրը: Մոսկվայի պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո (դասատու՝ Պ.Գուսև), 1940-62թթ եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի մենապարող: Արտիստի պարն աչքի է ընկել հստակությամբ, սլացիկությամբ, թռիչքի անսովոր բարձրությամբ: Հանդես է եկել հետևյալ բալետներում՝ Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Շչելկունչիկ), «Կարապի լիճը» (Ծաղրածու), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Բ.Ասաֆևի «Փարիզի հուրը» (Ֆիլիպ), Օրանսկու «Երեք հաստլիկներ» (Օդապարիկներ վաճառող), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ծաղրածու) և այլն: Մասնակցել է արտասահմանյան հյուրախաղերի: 1951թ. նկարահանվել է «Մեծ համերգ» կինոնկարում: 1962-84թթ եղել է ԽՍՀՄ բանակի Ա.Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլի բալետմայստեր, 1984-95թթ՝ Մոսկովյան ռազմական օկրուգի երգի և պարի անսամբլի բալետմայստեր: 1951թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար