Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1974թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի թիվ 158 միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել է Հայպետֆիլհարմոնիային կից ջազային ստուդիայում, որտեղ աշխատել է` որպես մենակատար: Զուգահեռ սովորել է Երևանի Հ.Բեկնազարյանի անվան կինոստուդիայի դերասանական բաժնում: Աշխատել է Երևանի Երգիծանքի և հումորի թատրոնում: Եղել է «Մետրո» թատրոնի հիմնադիրներից: 1990-ականներին հաճախել է ՀՀ ՆԳՆ մշակույթի պալատին կից քույրական կուրսերի: Զբաղվել է պրոֆեսիոնալ լողով և ձեռնամարտով: Ունի լողի վարպետի թեկնածուի որակավորում: 1991թ. էպիզոդիկ դեր է խաղացել «Դեղատան խաչմերուկում» ֆիլմում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում: Մոսկվայի երաժշական փառատոնի ժամանակ 2 անգամ արժանացել է դափնեկրի կոչման: Լոս Անջելեսում և Նյու Յորքում արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» և «Հայ ժողովրդական երգի լավագույն ներկայացնող» մրցանակներին: 2001թ-ից Հայպետֆիլհարմոնիայի մեներգչուհի է: Արժանացել է ՀՀ սպորտի և մշակույթի նախարարությունների ոսկե մեդալների: Թողարկել է «Աիդա և Սոս» (1996թ.), «Աիդա և Արմեն» (1998թ.), «Սիրո լճակ» (2000թ.), «Սիրո մեղեդի» (2001թ.), «Վերադարձ» (2006թ.), «Փայլող աստղ» (2007թ.), «Հորինված սեր» (2010թ.) ձայնասկավառակները, նկարահանել ավելի քան տասը տեսահոլովակ: 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար