Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՌԱՈՒԼ ԱՍԼԱՆ

Դերասան, բեմադրիչ

10 հոկտեմբեր, 1886 - 17 հունիս, 1958

Տիգրան Ասլանյան

Ծնվել է Սալոնիկում: Սովորել է Համբուրգի գերմանական դերասանական արվեստի դպրոցում, որտեղ առաջին դերը մարմնավորել է Հուլիոս Կեսարին: Դերասանական վարպետության դասեր է առել Ա.Զոնենթալից: 1906թ-ից եղել է Համբուրգի, Բեռլինի, Գրացի, Շտուտգարտի և այլ թատրոնների դերասան: 1917թ. տեղափոխվել է Վիեննա, որտեղ կերտել է Գաբրիել Շիլինգի դերը, որը  նրան մեծ հաջողություն և ճանաչում է բերել: 1920թ-ից աշխատել է Վիեննայի «Բուրգթեատր» թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր, իսկ 1945-48թթ եղել է թատրոնի տնօրենը: Խաղացել է է Վ.Շեքսպիրի «Համլետ» (Համլետ), «Կորիոլան» (Կորիոլան), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց Մոոր) և այլ ներկայացումներում: Բեմադրել է Լեսսինգի, Գյոթեի, Իբսենի և այլոց պիեսներից: 1918թ-ից նկարահանվել է ֆիլմերում, սկզբնական շրջանում՝ համր: Ֆիլմերից են՝ «Իմ մյուս ես-ը» (1918թ.), «Վեներա» (1921թ.), «Յորք» (1931թ.), «Ճերմակ սատանա» (1932թ.), «Յուղը կրակին» (1933թ.), «Իգական դպրոց» (1936թ.), «Մոցարտ» (1955թ.), «Վիլհելմ Թել» (1956թ.) և այլն: 1954թ-ից եղել է Վիեննայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ: Մահացել է Վիեննայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար