ԱՎՐԱՀԱՄ ՌՈՒՍՍՈ

Երգիչ

Աբրահամ  Իփչիյան

Ծնվել է 1969թ. հուլիսի 21-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1976թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների, հետո մի քանի տարի անցկացրել է Լիբանանի փակ վանքում: 16 տարեկան հասակից սկսել է գումար վաստակել ընտանիքի համար` երգելով սրճարաններում և ռեստորաններում: Համալսարանն ավարտելուց հետո, պրոֆեսիոնալ երգարվեստ է ուսանել: 1999թ. Կիպրոսի սրճարաններից մեկում երգելու ժամանակ, նրան նկատել է ռուս գործարար, ռեստորանատեր Թելման Իսմաիլովը և երգչին հրավիրել Մոսկվա, որտեղ նա ծանոթացել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հետ և սկսել է երգչի պրոֆեսիոնալ գործունեությունը: 2001թ. թողարկել է առաջին «Amor» ալբոմը: Տիրապետում է յոթ լեզուների` հայերեն, հունարեն, արաբերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն: Համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2002թ. և 2003թ. հանդես է եկել «Любовь, которой больше нет» և «Просто любить тебя» դուետներով, ռուս երգչուհի Քրիստինա Օրբակայտեի հետ: 2006թ. երգչի նկատմամբ մահափորձ է արվել, որից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, այնուհետև` Նյու Յորք: 2009թ-ից ֆինանսապես աջակցել է «Անտեսանելի երեխաներ» միջազգային բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է աշխարհում երեխաների պաշտպանությամբ: 2010թ. վերադարձել է Մոսկվա և հայտարարել երաժշտական գործունեության երկրորդ վերածննդի մասին: Թողարկել է «Amor» (2001թ.), «Далеко-далёко» (2001թ.), «Tonight» (2002թ.), «Просто любить» (2003թ.), «Обручальная» (2006թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ, թողարկել համերգային տեսասկավառակներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար