Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՀԱՄԼԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հաղորդավար, գրող

Ծնվել է 1995թ. հուլիսի 20-ին, Երևանում: 2012թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը, 2016թ.՝ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության միջմշակութային հաղորդակցման բաժինը և նույն թվականին ընդունվել մագիստրատուրա՝ արտասահմանյան գրականություն մասնագիտացմամբ: 2003թ. աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ի՞նչ է, ո՞վ է» հեռուստանախագծում՝ որպես հաղորդավար: 2005-10թթ ուսանել է «3 ույու 4» դերասանական ստուդիայում՝ Աշոտ Հակոբյանի արվեստանոցում: «Արմենակոբ» հեռուստաընկերության նույնանուն խաղարկային հաղորդաշարում 2005թ-ից աշխատել է որպես հաղորդավար, սկեչային դերասան: 2008-10թթ որպես գլխավոր դերակատար նկարահանվել է «Դպրոցական պատմություն» հեռուստաֆիլմում: Նույն ժամանակահատվածում որպես պատանեկան ծրագրի հաղորդավար աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում: 2012թ. ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի (հաղորդավարության) հեռուստալրագրության բաժինը: 2012-16թթ խաղացել է Արթուր Գրիգորյանի «Ուրախ նոտաներ», «Կախարդական դաշնամուր» մյուզիքլներում: 2013թ-ից որպես դերասան, հաղորդավար աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում, նույն թվականից թատրոնի դպրոց-ստուդիայում հաղորդավարություն և բեմական արվեստ է դասավանդում: 2013-15թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար: Հրատարակել է «Դեպի Դենվեր», «Փոխարինում» վիպակները, «With My Inner Self» բանաստեղծությունների ժողովածուն: 2015թ. տպագրել է Անմահների մասին կիսաֆանտաստիկ եռապատման առաջին մասը (2015թ.): Երգերի խոսքերի հեղինակ է: 2015թ-ից որպես հաղորդավար աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար