ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1954թ. մարտի 17-ին, Երևանում: 1977-82թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում: 1986թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ: Հանդես է եկել հետյալ օպերաներում՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո), «Ամուսնական օրինագիծ» (Նորթոն), Ջ.Վերդիի «Աիդա» (Եգիպտոսի թագավոր), «Օթելլո» (Մոնտանո), «Տրուբադուր» (Ֆերրանդո), Պուչչինի «Բոհեմ» (Բենոտ), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Ծեր գնչու), Պ.Չայկովսկու «Իոլանտա» (Ռենե), «Պիկովայա դամա» (Սուրին), Ժ.Բիզեի «Կարմեն» (Զունիգա), Ա.Տիգրանյանի «Դավիթ «Բեկ» (Խան), «Անուշ» (Քյոխվա), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Նադիր շահ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Ներսես), «Լեբլեբիջի» (Հոր-Հոր աղա), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իրակլի), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Կալիստենե), Վ.Բելինիի «Նորմա» (Օրովեսո) և այլն: 2000թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնում (2011թ-ից՝ պրոֆեսոր): Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում Իսպանիայում, Հնդկաստանում և այլուր: Արժանացել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերի: 2014թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար